PROFSKILLS

Նկարագրություն

Ծրագրի մասին

Ի՞նչ կստանաք դասընթացից

Հակաբիոտիկակայունությունը ժամանակակից բժշկության ամենալուրջ մարտահրավերներից է: Այս դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր առօրյա կլինիկական պրակտիկայում ներգրավված են հակամանրէային թերապիայի նշանակման գործընթացում: Ծրագիրը հիմնված է միջազգային առաջատար կազմակերպությունների (WHO, ECDC, CDC) ուղեցույցների վրա և միտված է բարձրացնելու ռացիոնալ դեղաբուժության արդյունավետությունը:

Տևողություն
1 օր
ՇՄԶ կրեդիտ
5 տեսական կրեդիտ
Ձևաչափ
Առկա

ՀԱԿԱԲԻՈՏԻԿԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ. ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կսովորեք ճանաչել հակաբիոտիկային կայունության հիմնական մեխանիզմները և դրանց ազդեցությունը բուժման արդյունավետության վրա
Կյուրացնեք հակաբիոտիկների ճիշտ ընտրության հմտությունները՝ նվազագույնի հասցնելով կողմնակի ազդեցություններնները
Կծանոթանաք ԱՀԿ–ի Antimicrobial Stewardship Program (ASP) սկզբունքներին, միջազգային և ազգային ուղեցույցներին
Փորձի փոխանակում ոլորտի առաջատար մասնագետների հետ և նոր մասնագիտական կապեր բժշկական համայնքում
Արժեք
8000 ՀՀ դրամ

Ո՞ւմ համար է նախատեսված

1
Ավագ բուժաշխատողների համար
Դասընթացի ավարտից հետո մասնակիցը ստանում է վկայական՝ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներով։