PROFSKILLS
Կլինիկական պրակտիկան ցույց է տալիս, որ դեղերի կողմնակի ազդեցությունների (ԴԿԱ) արդյունավետ կառավարումն այլևս ընտրություն չէ, այլ մասնագիտական անհրաժեշտություն։ Այն ուղղակիորեն ազդում է բուժման արդյունքների և պացիենտի անվտանգության վրա։
Շատ հաճախ հենց դեղերի կողմնակի ազդեցություններն են դառնում հոսպիտալացման կամ պացիենտի կյանքին սպառնացող վիճակի պատճառ։ Նույնիսկ փորձառու բժիշկներն ու դեղագետները կարող են բախվել ռիսկերի գնահատման դժվարությունների՝ պայմանավորված գործնական հմտությունների պակասով։
Այս դասընթացը նպատակ ունի զինել բուժաշխատողներին գործնական հմտություններով՝ ճիշտ գնահատելու ռիսկերը և ապահովելու դեղորայքային թերապիայի առավելագույն անվտանգությունը:
Նկարագրություն
Ծրագրի մասին
Ո՞ւմ համար է նախատեսված
Ի՞նչ կստանաք դասընթացից
Արժեք
Տևողություն
1 օր
ՇՄԶ կրեդիտ
5 տեսական կրեդիտ
Ձևաչափ
Առկա
ԴԵՂԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԴԵՂԱԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ
Կտիրապետեք ԴԿԱ-ների գնահատման և կանխարգելման ժամանակակից մեխանիզմներին
Կսովորեք կանխարգելել վտանգավոր ռեակցիաները նախքան դրանց ի հայտ գալը
Կկարողանաք ընտրել արձագանքման ճիշտ քայլեր՝ ապահովելով դեղորայքային թերապիայի առավելագույն անվտանգությունն ու արդյունավետությունը:
Կսովորեք օպերատիվ կերպով գնահատել ԴԿԱ-ի լրջության աստիճանը և պատճառահետևանքային կապը
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
1
Ավագ բուժաշխատողների համար
10000 հհ դրամ
2
Դեղագետների և դեղագործների համար